չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Էրդողանի եւ Ասադի հնարավոր հանդիպման մասին

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Էրդողանի եւ Ասադի հնարավոր հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2023 թվականի ընթացքում կարող է հանդիպել իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

Խոսելով մայիսի 10-ին Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի, Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումից հետո երկու առաջնորդների բանակցությունների հավանականության մասին՝ նա նշել է, որ ակնկալում է, որ դա կլինի ընթացիկ տարում։

Մարտի 16-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Սիրիայից Թուրքիայի զորքերի դուրսբերումից հետո:

  • Կիսվել: