ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Թուրքիայի՝ 2023թ․-ի ռազմական ծախսերն ամենամեծը կլինեն երկրի պատմության մեջ. ԶԼՄ-ներ

Թուրքիայի՝ 2023թ․-ի ռազմական ծախսերն ամենամեծը կլինեն երկրի պատմության մեջ. ԶԼՄ-ներ

Թուրքիայի՝ 2023-ի պաշտպանական ծախսերը ծրագրված են 468,7 միլիարդ թուրքական լիրա, ինչը ներկայիս փոխարժեքով (18,58 լիրա՝ 1 դոլարի դիմաց) կազմում է 25,2 միլիարդ դոլար։ Այս ծախսերը երկրի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն են։ Այս մասին հաղորդել է Պաշտպանության և անվտանգության համապատասխան հարթակը՝ մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը քննարկման ներկայացնելը։

Զեկույցում ասվում է, որ մինչ այդ Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թվականին՝ 20,6 մլրդ դոլար: Անցյալ տարի դրանք կազմել են 15,4 մլրդ դոլար:

  • Կիսվել: