հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թուրքիան վճռական է՝ շարունակելու համագործակցությունը ՌԴ-ի հետ տարածաշրջանային հարցերում. Չավուշօղլու

Թուրքիան վճռական է՝ շարունակելու համագործակցությունը ՌԴ-ի հետ տարածաշրջանային հարցերում. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չաբուշօղլուն Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից, գրում է ermenihaber.am-ը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են առևտրի, էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի և այլ ոլորտներում։ Նա ընդգծել է, որ այս տարի երկկողմ առևտրաշրջանառությունը հասնելու է 30 միլիարդ դոլարի և նշել, որ 2021-ին Թուրքիան ընդունել է 5 միլիոն ռուս զբոսաշրջիկ։ Չավուշօղլուի խոսքով՝ ըստ նախատեսվածի առաջ են գնում նաև «Աքքույու» ատոմակայանի շինարարական աշխատանքները։

«Մենք նաև սերտ երկխոսության մեջ ենք Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերում։ Անգամ այն ​​հարցերը, որոնց շուրջ տարբեր մոտեցումներ ունենք, մենք քննարկում ենք պատասխանատու մոտեցմամբ՝ առաջնահերթություն տալով մեր տարածաշրջանի խաղաղությանն ու բարեկեցությանը: Մենք վճռական ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

 

  • Կիսվել: