չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Թուրքիան ու Մեծ Բրիտանիան ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն

Թուրքիան ու Մեծ Բրիտանիան ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն

Բրիտանիայի առևտրի նախարար Լիզ Թրասսը հայտնել է, որ այս շաբաթ Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր են կնքելու: Նշվում է, որ այս համաձայնագիրը կնքելու անհրաժեշտությունն առաջացել է Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո, գրում է ermenihaber.am-ը:

Այս համաձայնագրով 2 երկրները կկարողանան շարունակել ներկայում գործող առևտրային հարաբերությունները՝ ըստ որոնց փոխադարձ աևտուրն ազատվում է մաքսատուրքերից: 

Բրիտանացի նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ կունենան ևս մեկ պայմանագիր, որն ավելի մանրամասն կարգավորումներ կմտցնի 2 երկրների առևտրային հարաբերություններում;   

  • Կիսվել: