Թուրքիան սկսում է С-400-ների տեղափոխումը
Թուրքիան սկսել է ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղափոխել Սինոպի մերձակայքում գտնվող զորակայան, տեղեկացնում է թուրքական İhlas-ը:
Նշվում է, որ ականատեսները Twitter-ում տարածել են երկրի սեւծովյան տարածաշրջանում գտնվող քաղաքով С-400-ների տեղափոխման տեսանյութը:
Համակարգերի տեղակայման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի եղել:
Թուրքիան թողարկել է NOTAM ծանուցումը, որը ենթադրում է օդային տարածքի սահմանափակումներ՝ Սեւ ծովի ափին գտնվող Սինոպում անցկացվելիք փորձարկումների հետ կապված, հաղորդել է լրագրող Լեւենտ Քեմալը:
Անցյալ տարի Թուրքիան 2,5 միլիարդ դոլարով Ռուսաստանից С-400 համակարգեր է գնել, սակայն դրանք դեռ չի ակտիվացրել: