ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ հանել իր ուժերն Ուկրաինայից

Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ հանել իր ուժերն Ուկրաինայից

Ուկրաինայում ընթացող պատերազմը պատերազմ է առանց հաղթողների։ Այն չպետք է սկսվեր և պետք է անհապաղ դադարեցվի։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն կազմակերպության՝ Ուկրաինային նվիրված նիստի ժամանակ։

Նա ասել է, թե Ռուսաստանն այս պատերազմում խախտում է միջազգային իրավունքը։

«Այդ դիվանագիտական նախաձեռնությունները չպետք է լինեն միայն մեկ՝ Թուրքիայի կողմից։ ՄԱԿ-ը չի կարող մի կողմ քաշված մնալ խաղաղության հաստատումից և կենտրոնանալ միայն հումանիտար օգնության վրա»,-ասել է Թուրքիայի ներկայացուցիչը։

Սինիրլիօղլուն Ռուսաստանին կոչ է արել վերջ տալ գրոհներին, անհապաղ և առանց նախապայմանների հանել իր բոլոր ուժերն Ուկրաինայից։

  • Կիսվել: