շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Թուրքիան ռուսական գազի գնի համար 25% զեղչ կպահանջի. Bloomberg

Թուրքիան ռուսական գազի գնի համար 25% զեղչ կպահանջի. Bloomberg

Անկարան Մոսկվայից ռուսական գազի գնի համար 25% զեղջ կպահանջի: Այս մասին գրել է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ այս թեման քննարկվելու է դեկտեմբերի 9-ին Անկարայում ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում:

 

Ըստ ամերիկյան գործակալության՝ Ռուսաստանի հետ գործարքը կարող է թուլացնել ճնշումը լիրայի վրա, որը վերջին տարվա վատագույն արժույթներից մեկն է, և օգնել նախագահ Ռեջեփ Էրդողանին խուսափել էներգակիրների գների բարձրացումից հաջորդ տարվա ընտրություններին առաջ:

  • Կիսվել: