ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիան ՌԴ-ի հետ կքննարկի C-400-ի հետագա մատակարարումները

Թուրքիան ՌԴ-ի հետ կքննարկի C-400-ի հետագա մատակարարումները

Թուրքիայի իշխանությունները պլանավորում են հունվարի վերջին Ռուսաստանի հետ քննարկել C-400 ՀՕՊ համակարգերի հնարավոր հետագա մատակարարումների հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Interfax-ը։

Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նա պարզաբանել Է, որ Անկարան պլանավորում է «բազմաթիվ հարցեր քննարկել, այդ թվում՝ նաեւ այս հարցը»:

Էրդողանը նախազգուշացրել Է, որ Թուրքիան ինքնուրույն որոշում Է ընդունելու մատակարարումների հարցի վերաբերյալ եւ չի պատրաստվում ԱՄՆ-ից թույլտվություն վերցնել դրանց համար: Թուրքիան արդեն Ռուսաստանից գնել Է չորս դիվիզիոն C-400: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «ՌոսօբորոնԷքսպորտ»-ը հաղորդել Էր, որ Ռուսաստանն այդ պարտավորագիրը կատարել Է վաղաժամկետ, Թուրքիային մատակարարելով C-400 համակարգի բոլոր բաղադրիչները, ներառյալ հրթիռները:

Մոսկվան Անկարային մատակարարել Է 2,5 մլրդ դոլարի C-400 համակարգեր, պարտավորագրի մի մասը ձեւակերպվել Է որպես վարկ: 2020 թվականի դեկտեմբերի 7-ին հաղորդվել Է, որ Թուրքիան ամբողջությամբ փակել Է ՌԴ-ի հետ հաշիվները C-400-ի մատակարարումների դիմաց, պարտավորագիրը փակված Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: