երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Թուրքիան քննարկում է ռուսական C-400-ների երկրորդ խմբաքանակի գնման հարցը

Թուրքիան քննարկում է ռուսական C-400-ների երկրորդ խմբաքանակի գնման հարցը

Թուրքիայի կողմից ռուսական С-400-ների երկրորդ խմբաքանակի գնումը, որը նախատեսված էր հենց սկզբից, օրակարգում է, ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։

Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին 2,5 միլիարդ դոլարի Ս-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոնների մատակարարման պայմանագիր են ստորագրել, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռանն ու աշնանը։ Պայմանագիրը ներառում էր մեկ այլ գնդի հավաքածուի տարբերակ: 2021 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ կասկածներ չունի Ռուսաստանից երկրորդ С-400 գնդի գնման հարցում։

«Երկրորդ խմբաքանակի (S-400 – խմբ.) գնումը, որը ծրագրված էր հենց սկզբից, օրակարգում է»,- ասել է Դեմիրը TRT Haber-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Դեմիրը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան դժվարություններ չունեն ռուսական С-400-ների մատակարարման հետ կապված պայմանագրային պարտավորությունների առումով, կողմերից յուրաքանչյուրը վճռական է դրանց իրագործման հարցում։

Թուրքիան խնդիրներ չի տեսնում Ռուսաստանի հետ համագործակցության հարցում՝ պայմանավորված Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, և հույս ունի, որ խնդիրներ չեն էլ լինի, ասել է Իսմայիլ Դեմիրը։ «Ռազմարդյունաբերական համալիրում Ռուսաստանի հետ համագործակցության հետ կապված խնդիրներ այս պահին չունենք Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով, հուսով ենք, որ չի էլ լինի: Թուրքիան ներկա իրավիճակում միջնորդի դեր կատարող երկիր է և ջանքեր է գործադրում շուտափույթ հրադադարի համար»,- ասել է Դեմիրը TRT Haber-ին տված հարցազրույցում։

  • Կիսվել: