Թուրքիան պետք է Ակկույու ԱԷԿ-ի շինարարության մասին համաձայնության հասնի հարևան երկրների հետ․ Հունաստանի ԱԳՆ
Թուրքիան պետք է Ակկույու ԱԷԿ-ի շինարարության մասին համաձայնության հասնի հարեւան երկրների հետ: Այս մասին Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի 35-րրդ տարելիցի առթիվ ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Չեռնոբիլի աղետը, որը պատմության մեջ ամենախոշոր միջուկային վթարն է, մշտապես հիշեցնում է վտանգների մասին, որոնք այսօր առկա են:
Ինչպես արդեն ասել եմ, Թուրքիան պետք է Ակկույու ԱԷԿ-ի շինարարության մասին համաձայնության հասնի հարեւան երկրների հետ՛՛: