Թուրքիան պատրաստ է առանձին դիտարկել Ֆինլանդիայի դիմումը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու
Քանի որ, ըստ թուրքական իշխանությունների, Շվեդիայում շարունակվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության քարոզչությունը, Անկարան պատրաստ է առանձին քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Եռակողմ հուշագրում հստակ գրված է, թե ով ինչ քայլեր պետք է ձեռնարկի։ Անցյալ շաբաթ նախագահ Էրդողանը Ստոլտենբերգին ասաց, որ մենք կարող ենք այլ դիրքորոշում որդեգրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո:
Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան թույլ չի տա, որ ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու հարցը կապվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու պայմանների հետ։