կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Թուրքիան պատրաստ է աջակցել Հս․ Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությանը միջազգային հարթակներում

Թուրքիան պատրաստ է աջակցել Հս․ Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությանը միջազգային հարթակներում

Թուրքիայի արդարադատության նախարար Աքին Գյուրլեքը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) թուրք ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու միջազգային ճանաչմանը։ Գյուրլեքը այս մասին ասել է՝ Անկարայում, երբ ընդունել է ինքնահռչակ ՀԿԹՀ-ի ներքին գործերի նախարար Դուրսուն Օղուզին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Գյուրլեքը նշել է, որ ինքնահռչակ թուրքական հանրապետության «ժողովրդի ազատության, արդարության և հավասարության պայքարին ցուցաբերվող աջակցությունը արտացոլում է երկու կողմերի ընդհանուր արժեքները»։ Նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել ինքնահռչակ ՀԿԹՀ-ին միջազգային հարթակներում, այդ թվում՝ «Թուրքական պետությունների կազմակերպությունում» (ԹՊԿ) և «Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովում» ավելի ակտիվ ներգրավվելու ուղղությամբ:

Գյուրլեքը հավելել է նաև, որ երկու երկրների միջև շարունակվում է իրավական համագործակցության զարգացումը՝ ներառյալ հանցագործների արտահանձնման և իրավական հարցումների իրականացումը։ Ըստ նրա՝ քայլեր են ձեռնարկվում նաև դատավորների և դատախազների վերապատրաստման ուղղությամբ՝ համագործակցությունն առավել ամրապնդելու համար։

  • Կիսվել: