Թուրքիան փակել է օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների առաջ
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ինքնաթիռների առաջ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք փակել ենք օդային տարածքը Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական ինքնաթիռների և քաղաքացիական օդանավերի համար։ Մենք երեք ամսվա թույլտվություն էինք տվել, այդ ժամկետն էլ այն ապրիլին ավարտվում է»,- նշել է նա:
Չավուշօղլուն հավելել է, որ Էրդողանն այս մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Ermenihaber.am-ը։