չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքիան օդային գործողության ընթացքում Սիրիայում առնվազն 19 բնակավայր է թիրախավորել

Թուրքիան օդային գործողության ընթացքում Սիրիայում առնվազն 19 բնակավայր է թիրախավորել

Սիրիայում շարունակվում է Թուրքիայի օդային գործողությունը: Հալեպ նահանգի սահմանամերձ առնվազն 19 բնակավայր է թիրախավորվել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ թուրքական ուժերն արձակել են 545 արկ, զոհվել է սիրիացի 3 զինծառայող:

Al Jazeera-ն տեղեկացնում է, որ Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքից պահանջել է դուրս բերել իր կազմավորումները Թել Ռիֆաթից, Մանբիջից և Քոբանիից:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի նպատակը Սիրիայում 11 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ տալն է։ «Անկարան նաև ուզում է կենդանացնել Սիրիայում քաղաքական գործընթացը, այդ թվում՝ սահմանադրության մշակման հարցով»,- հավելել է արտգործնախարարը։

 

  • Կիսվել: