Թուրքիան նախատեսում է զորավարժություններ անցկացնել Հունաստանի ափերի մոտ
Թուրքիան ծանուցագրեր է թողարկել՝ Էգեյան ծովի հյուսիսային եւ արեւելյան շրջաններում զորավարժությունների անցկացման մասին:
Նշվում է, որ ծանուցումներից մեկի համաձայն, հաջորդ շաբաթ ամրագրվում է Աթոն լեռան արեւելքում Խալկիդիկի թերակղզու մի տարածք: Ըստ Kathimerini-ի՝ այդ տարածքը Էգեյան ծովի մի մասն է, որը ամբողջովին Հունաստանի իրավասության ներքո է գտնվում:
Ծանուցումներից մեկն էլ ուղղված է Հունաստանի Հռոդոս եւ Կաստելորիզո կղզիների միջեւ տարածքի ամրագրմանը՝ հրետանային եւ որոնողափրկարարական վարժանքների անցկացման համար:
Նշեբք, որ Աթենքն ու Անկարան այս ամիս նախատեսում են նախնական բանակցություններ անցկացնել՝ հաշտվելու փորձ անեու նպատակով: