կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան կոշտ է արձագանքել Արաբական լիգայի ԱԳ նախարարների խորհրդի որոշումներին

Թուրքիան կոշտ է արձագանքել Արաբական լիգայի ԱԳ նախարարների խորհրդի որոշումներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում Թուրքիային վերաբերող որոշումներին ու հայտարարություններին ի պատասխան:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Արաբական լիգայի ԱԳ նախարարների խորհրդի 158-րդ նիստը, որը տեղի ունեցավ 2022թ. սեպտեմբերի 6-ին, հերթական անգամ ուղեկցվեց մեր երկրի հասցեին անհիմն մեղադրանքներ պարունակող որոշումներով և հայտարարություններով: Մենք լիովին մերժում ենք այդ որոշումներն ու հայտարարությունները»:

Ընդգծելով, որ որոշումներն ընդունվել են «որոշ նեղ և կարճաժամկետ անհատական ​​շահերի ազդեցությամբ», հայտարարության մեջ ասվում է, որ այդ կերպ տարածաշրջանային խնդիրների լուծման տեսանկյունից ապակառուցողական քայլեր են արվում:

Հայտարարության մեջ ընդգծվել է նաև, որ Թուրքիան շարունակելու է պայքարել իր շահերի և ազգային անվտանգության դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքների դեմ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում։

  • Կիսվել: