հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Թուրքիան կերկարաձգի թուրքական ռազմական ներկայության ժամկետը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում

Թուրքիան կերկարաձգի թուրքական ռազմական ներկայության ժամկետը Սիրիայում, Իրաքում և Լիբանանում

Թուրքիան Սիրիայում, Իրաքում և Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու համար միջնորդություններ է ներկայացրել մեջլիս, գրում է ermenihaber.am-ը:

Որպես պատճառ առաջ է քաշվել Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

Իրաքում և Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը նախատեսվում երկարացնել 2 տարով: Մինչև այս պահը ամեն տարի Թուրքիայի  ներկայությունն այս երկրներում երկարացվել է ընդամենը մեկ տարի ժամկետով:

Լիբանանի վերաբերյալ միջնորդությամբ պահանջվում է UNIFIL-ի կազմում թուրքական անձնակազմի առաքելության ժամկետը երկարացնել ևս մեկ տարով:

  • Կիսվել: