երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքիան կենտրոն է ստեղծում հայրենական ՀՕՊ համակարգերի արտադրության համար

Թուրքիան կենտրոն է ստեղծում հայրենական ՀՕՊ համակարգերի արտադրության համար

Թուրքիան փորձարարական-ինտեգրացիոն կենտրոն է ստեղծում, որտեղ հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգեր կարտադրվեն,այս մասին հայտնում է Star թերթը։

Նշվում է, որ կենտրոնը կստեղծվի Բաշքենթի արդյունաբերական գոտու (BOSB) տարածքում, ASELSAN պաշտպանական ընկերության հենքի վրա։ Այնտեղ կկարգավորվի թուրքական պաշտպանական արդյունաբերության կողմից մշակված ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի արտադրությունը։
 
Օբյեկտը համակարգերի/ենթահամակարգերի արդյունավետ արտադրության համար տարբեր առաջադեմ ենթակառուցվածքներ կներառի, որոնք համակարգերի մշակման և սերիական արտադրության ժամանակ կօգտագործվեն թեստավորման և ինտեգրման նպատակով։
 
 

  • Կիսվել: