շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Թուրքիան հետ է կանչել Danone-ի մանկական կաթնախառնուրդները՝ դրանցում առկա տոքսինի պատճառով

Թուրքիան հետ է կանչել Danone-ի մանկական կաթնախառնուրդները՝ դրանցում առկա տոքսինի պատճառով

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Danone ապրանքանիշի Aptamil մանկական կաթնախառնուրդները հետ կանչելու մասին՝ դրանցում ցերեուլիդ տոքսինի առկայության պատճառով։

«Սկսվել է ավելի վաղ Թուրքիա ներկրված մանկական Aptamil First Infant Formula կերերի հետկանչի գործընթացը՝ երեխաների առողջության համար վտանգ ներկայացնող ցերեուլիդ տոքսինի պարունակության պատճառով։ Խնդրում ենք չօգտագործել գնված խառնուրդները և դրանք վերադարձնել խանութներ», — նշված է Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ հունվարին թուրքական իշխանությունները հետ էին կանչել նաև Nestle ընկերության SMA Optipro մանկական կերերը։

  • Կիսվել: