Թուրքիան հայտնել է իր օդային տարածքում իրանական երրորդ բալիստիկ հրթիռի խոցման մասին
Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, վնասազերծվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջոցով, որոնք տեղակայված են Արևելյան Միջերկրականում, հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է AFP-ն։
Ավելի վաղ Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում՝ ՆԱՏՕ-ի կարևոր ռազմաբազայում, որտեղ տեղակայված են ամերիկյան զինված ուժեր, և որը գտնվում է Ադանա քաղաքի մոտ, հնչել էին օդային տագնապի ազդանշաններ, հայտնել էր Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը մարտի 4-ին խոցել էին առաջին բալիստիկ հրթիռը, որը, ըստ հաղորդումների, արձակվել էր Իրանից, իսկ երկրորդը՝ երկուշաբթի օրը։ Մինչդեռ Իրանը հերքել է իր առնչությունն այդ միջադեպերին։
Հավելենք նաև, որ այսօր Անկարայում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Թուրքիայի ուղղությամբ «ոչ մի հրթիռ չի արձակվել»։


