երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը

Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի. Էրդողանը

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հակամարտությունների կողմ չի լինի, հանդես կգա խաղաղ կարգավորման օգտին, ինչպես դա անում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակում։

«Ես ուզում եմ դիմել իմ ժողովրդին՝ Թուրքիան որևէ պատերազմի մասնակից, կողմ չի լինի, նա միշտ խաղաղության ջատագով է լինելու,  ինչպես դա անում է այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված իրավիճակում»,- ասել է Էրդողանը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

  • Կիսվել: