շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Թուրքիան ևս նախատեսում է հաստատել «օտարերկրյա գործակալների մասին» նոր օրենքը

Թուրքիան ևս նախատեսում է հաստատել «օտարերկրյա գործակալների մասին» նոր օրենքը

Թուրքիան պատրաստվում է հավանություն տալ օտարերկրյա ազդեցության դեմ նոր օրենքին, ինչը մտահոգություն է առաջացնում քննադատների շրջանում, որոնք վախենում են, որ այն կօգտագործվի այլախոհությունը ճնշելու համար, հաղորդում է Bloomberg-ը։

Օրենսդրությունը, որը մոտ օրերս կքննարկվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի խորհրդարանում, նպատակ ունի զսպել նրանց, ովքեր աշխատում են «պետության անվտանգության կամ նրա ներքին կամ արտաքին քաղաքական շահերի» դեմ՝ օտար պետության կամ կազմակերպության ազդեցության կամ ղեկավարության ներքո։

Օրինագծի համաձայն, որին ծանոթացել է գործակալությունը, պատիժը կարող է մինչև յոթ տարվա ազատազրկում լինել։։

Այս քայլը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջարկված ավելի լայն փաթեթի մի մասն է և հիշեցնում է վերջերս Վրաստանում ընդունված «օտարերկրյա գործակալների» օրենքը: Ներքին քննադատությունը ճնշելու նման մեխանիզմ ունի նաև Ռուսաստանը։

Փորձագետներն ու լրագրողները մտահոգություն են հայտնել օրենքի երկիմաստության և լայն ձևակերպումների առիթով։ Նրանք ասում են, որ Թուրքիայի քաղաքական շահերը կարող են փոխվել, և իշխանությունները կարող են օգտագործել այս անորոշությունը՝ ճնշելու կառավարության ցանկացած քննադատություն:

Էրդողանը և նրա կառավարությունը վերջին տարիներին սահմանափակել են խոսքի ազատությունը տարբեր օրենքների միջոցով, և մեկ տասնամյակ առաջ այս պաշտոնը ստանձնելուց ի վեր հազարավոր մարդիկ են ենթարկվել կալանավորման կամ դատավարությունների՝ նախագահին վիրավորելու մեղադրանքով:

Տասնյակ լրատվամիջոցներ հանդես են եկել հայտարարություններով, որոնք դեմ են արտահայտվել օտարերկրյա ազդեցության օրենքին և կոչ են անում հետ կանչել այն:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի 2023 թվականի զեկույցում Թուրքիան 10-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում լրագրողներին ամենաշատը բանտարկող երկրների շարքում, թեև վերջին տասնամյակում այն ​​մի քանի անգամ զբաղեցրել է առաջին տեղը։

  • Կիսվել: