Թուրքիան դեռ որոշում չի կայացրել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի շարժը սահմանափակելու մասին. թուրք լրագրող
Թուրքիան դեռևս որոշում չի կայացրել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի շարժը սահմանափակելու մասին։ Այս մասին իր թվիթերայն էջում գրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն՝ վկայակոչելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյային։
Լրագրողը նաև գրել է. ՛՛Ենթադրում եմ, որ այդ կերպ Զելենսկին խնդրում է դա անել՛՛:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունն էլ իր հերթին հայտնել է, որ թուրքական կողմից ռուսական ռազմանավերի համար նեղուցները փակելու վերաբերյալ ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան արգելել է ռուսական ռազմանավերի մուտքը Սև ծով, ինչի համար Զելենսկին շնորհակալություն է հայտնել: