Թուրքիան դեմ է ցանկացած իրադարձության, որ կարող է մեծացնել անկայունությունը տարածաշրջանում․ Ֆիդան
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նա հեռախոսազրույցում հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Սիրիայում լարվածության նվազեցմանը, ինչպես նաև Բլինքենին է փոխանցել Անկարայի դիրքորոշումը, որ Սիրիայում պետք է ավարտվի իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը, հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:
Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած իրադարձության, որը կարող է մեծացնել անկայունությունը տարածաշրջանում։ Նշելով, որ ռեժիմի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը պետք է ավարտվի Սիրիայում խաղաղություն հաստատելու համար, թուրք նախարարը հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ: