կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան չի միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին. Չավուշօղլու

Թուրքիան չի միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն TVnet-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեմ է միակողմանի պատժամիջոցներին եւ կողմ Արեւմուտք-Ռուսաստան երկխոսությանը։ 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Առանց Մոսկվայի հետ երկխոսության անհնար է հասնել հրադադարի։ Ի վերջո ո՞ւմ հետ պետք է խոսես, ո՞ւմ հետ բանակցես։ Մենք խոսում ենք Ուկրաինայի տարածքների մասին, հակամարտության հակառակ կողմի մասին՛՛:

Չավուշօղլուն նաեւ ընդգծել է, որ Թուրքիան չի միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին եւ համաձայն չէ դրանց։

՛՛Դա վերաբերում է եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Իրանին։ Սա մեր դիրքորոշումն է՛՛,-ասել  է նա՝ կարծիք հայտնելով, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների խզումը ՛՛անխուսափելիորեն կազդի բոլորի վրա՛՛:

  • Կիսվել: