երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Թուրքիան այս պահին Ուկրաինայում անվտանգության երաշխավոր չէ, սակայն դրական է նայում այդ նախաձեռնությանը. Քալըն

Թուրքիան այս պահին Ուկրաինայում անվտանգության երաշխավոր չէ, սակայն դրական է նայում այդ նախաձեռնությանը. Քալըն

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը ТРТ-ին հարցազրույց է տվել՝ նշելով, որ Թուրքիան այս պահին Ուկրաինայում անվտանգության երաշխավոր երկիր չէ, սակայն Անկարան դրական է նայում այդ նախաձեռնությանը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ներկա պահին մենք երաշխավոր չենք, սակայն դրական ենք նայում այդ առաջարկին: Թուրքիան այն քիչ երկրներից է, որին վստահում են Ուկրաինան եւ Ռուսաստանը: Այդ առումով Թուրքիան ամենակարեւոր երկիրն է, որը վերջերս դուրս է եկել առաջին գիծ՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել էր, որ Թուրքիան Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է:

Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել էր, որ Ուկրաինան կողմ է Թուրքիային անվտանգության երաշխավորների ցանկում ներառելուն:

  • Կիսվել: