կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Թուրքիան առաջիկայում կսկսի «Altay» տանկերի սերիական արտադրությունը

Թուրքիան առաջիկայում կսկսի «Altay» տանկերի սերիական արտադրությունը

Թուրքիայի ռազմարդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունը հայտարարություն է տարածել տեղական արտադրության ծանր տեխնիկայի թարմացված մոդելի մասին։ Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ բացառապես թուրքական ներքին ռեսուրսների վրա հիմնված «Altay» տեսակի տանկն առաջիկայում դրվելու է սերիական արտադրության, բայց արդեն արդիականացված տարբերակով:

 Ընդգծվում է, որ վերոհիշյալ տեսակի տանկն արդեն զինված է նոր սերնդի տեխնոլոգիաներով և հարմարեցվել է թուրքական զինված ուժերի կարիքներին:

 

Փոփոխությունների համար հիմք են ծառայել վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմագործողությունների արդյունքում ձեռք բերված փորձը: 

Նշենք, որ «Altay» տեսակի թուրքական տանկի նախատիպը ի հայտ է եկել դեռևս 2011-ին: Տանկերի տեղական արտադրության միջոցով Թուրքիան մտադիր էր փոխարինել իր սպառազինությունում առկա գերմանական «Leopard-1» և «Leopard-2» տեսակի տանկերը: 

  • Կիսվել: