երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես հումանիտար միջանցք օգտագործել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Լուբինեց

Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես հումանիտար միջանցք օգտագործել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Լուբինեց

Թուրքիան առաջարկել է իր տարածքը որպես հումանիտար միջանցք օգտագործել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին Ռադա ՀԸ-ի եթերում ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լուբինեցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Թուրքական կողմի գաղափարն այն է, որ նրանք ուզում են միջնորդ դառնալ, նրանք ուզում են օգտագործել Ռուսաստանի Դաշնության հետ հաղորդակցման իրենց ուղիները, և քաղաքացիական անձինք կամ վիրավոր զինվորականները, որպես տարբերակ, սկզբում Ռուսաստանի Դաշնությունից վերադառնան Թուրքիա, իսկ հետո՝ Ուկրաինայի տարածք՛՛:

Լուբինեցը հավելել է, որ ներկայումս քննարկվում է Անկարայի առաջարկը:

  • Կիսվել: