շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքիան ԱՄՆ-ից 10 մլն դոլարի օգնություն է ստացել

Թուրքիան ԱՄՆ-ից 10 մլն դոլարի օգնություն է ստացել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող «Գլոբալ հզորացման առաքելությունը» (Global Empowerment Mission-GEM) Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն է ուղարկել։ Դրանում տեղ են գտել բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։ Օգնությունը կազմել է մոտ 10 մլն դոլար, և ուղարկվել «Türk Hava Yolları» (THY) թուրքական ավիաընկերության միջոցով, գրում է ermenihaber.am-ը:

GEM-ի խորհրդի անդամ, պակիստանցի գործարար Մուբասիր Քազին նշել է, որ օգնության փաթեթներն ամենակարճ ժամանակահատվածում՝ 5-10 օրում, կհասնեն Թուրքիա։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի նկատմամբ մեծ հարգանք է տածում, և թուրք-պակիստանյան առանձնահատուկ հարաբերությունների համատեքստում այս օգնության կազմակերպումն ընդունել է որպես մեծ պատասխանատվություն։

 

  • Կիսվել: