երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան, Ադրբեջանը և Ուզբեկստանը ստորագրել են Տաշքենդի հռչակագիրը

Թուրքիան, Ադրբեջանը և Ուզբեկստանը ստորագրել են Տաշքենդի հռչակագիրը

Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրվել է Տաշքենդի հռչակագիրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Տաշքենդի հռչակագիրը կբարձրացնի թյուրքական աշխարհի բարեկեցությունը և կամրապնդի հարաբերությունները, այդ մեխանիզմի շրջանակներում կիրականացվեն կոնկրետ նախագծեր։

  • Կիսվել: