երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վարձավճարները

Թուրքիան 5 անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման վարձավճարները

Հոկտեմբերի 7-ից Թուրքիան նախատեսում է հինգ անգամ բարձրացնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով առևտրային նավերի անցման համար վճարների արժեքը, ինչը թույլ կտա տարեկան եկամուտը 40 միլիոն դոլարից հասցնել 200 միլիոն դոլարի, գրում է Sabah թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի նախարարության աղբյուրները։

Հրատարակությունը նշում է, որ վճարների բարձրացումը, մասնավորապես, փարոսի, բժշկական օգնության, առևտրային նավերի տարհանման համար նախատեսված է 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայով, որը կարգավորում է նեղուցներում նավարկությունը։

Sabah-ը գրում է, որ վերացնելով հին վճարային համակարգը, որը ներդրվել է 1983 թվականին, կվերանա այն «անարդարությունը», որին բախվել է Թուրքիան 39 տարի շարունակ։ Պարբերականը հիշեցնում է, որ Մոնտրյոյի կոնվենցիայի ստորագրման ժամանակ վճարները որոշվել են ֆրանսիական ֆրանկով, որը կազմել է 0,80 դոլար։ Ժամանակի ընթացքում գնաճի և ոսկու գնի բարձրացման պատճառով վճարները գրեթե հասցվել են նվազագույնի։ Այս կապակցությամբ ֆրանկով հաշվարկված վճարների արժեքը հինգ անգամ ավելացվել է՝ հասցվելով 4 դոլարի, գրում է թուրքական պարբերականը։

  • Կիսվել: