Թուրքիա կատարելիք այցի շրջանակում Պոմպեոն չի հանդիպի Էրդողանի կամ կառավարության այլ ներկայացուցիչների հետ
Եկող շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կայցելի Թուրքիա: Կատարելիք այցի շրջանակում նա չի հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամ կառավարության այլ ղեկավարների հետ, հաղորդում է Al Arabiya-ն:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի 10-օրյա այցի շրջանակում Մայք Պոմպեոն կլինի յոթ երկրում: Նա ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել կրոնական ազատության խնդիրների վրա: ԱՄՆ պետքարտուղարը Ստամբուլում մտադիր է հանդիպել հոգևոր առաջնորդների հետ:
Հաղորդվում է նաև, որ նա չի այցելի Անկարա: