երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի քրդական շրջաններին

Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի քրդական շրջաններին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հոկտեմբերի 20-ին Սիրայում քրդական շրջաններին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու մասին, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես նշվում է, որ հարվածները հասցվել են Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Ռոժավայի նահանգի Թել Թըֆաթի և Շեբհայի շրջանների ընդհանուր առմամբ 5 գյուղերի:

Տեղեկացվում է նաև հիշյալ հատվածներում նյութական մեծ վնասի պատճառման մասին:

Թուրքական կողմը նշում է, որ այդ տարածքները գտնվում են Սիրիայի ժողովրդավարական ուժերի (YPG) վերահսկողության տակ:

 

  • Կիսվել: