կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքական իշխանություններն ամբողջությամբ փակել են Դարդանելի նեղուցը

Թուրքական իշխանություններն ամբողջությամբ փակել են Դարդանելի նեղուցը

Դարդանելի նեղուցով նավերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ հրշեջ ավիացիայի կողմից խոշոր հրդեհի մարումն ապահովելու նպատակով։ Շրջանի 1251 բնակիչ տարհանվել է։

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Չանաքքալե նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհը շարունակվում է, իշխանությունները պատրաստվում են ամենավատ սցենարին։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր ցամաքային տեխնիկա։

Նեղուցով նավարկությունը դադարեցվել էր նաև օգոստոսի 22-ին ինչպես հրդեհաշիջման աշխատանքների համար, այնպես էլ ծխից տեսանելիության սահմանափակման պատճառով։

  • Կիսվել: