հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքական և ռուսական ավիաընկերությունները՝ ԵՄ սև ցուցակում հայտնվելու վտանգի տակ

Թուրքական և ռուսական ավիաընկերությունները՝ ԵՄ սև ցուցակում հայտնվելու վտանգի տակ

Եվրամիության անդամ երկրներն ու ԱՄՆ-ը Բելառուսին մեղադրել են Լեհաստանի հետ հանրապետության սահմանին միգրացիոն ճգնաժամ, հարևան երկրներում էլ՝ անկայուն իրավիճակ ստեղծելու համար, հայտնում է ТАСС-ը։

Էստոնիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Ալբանիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները դատապարտել են Մինսկին՝ Բելառուսի քաղաքական շահերի համար մարդկանց օգտագործելու, նրանց կյանքին վտանգ սպառնացող քաղաքականություն վարելու համար:

ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատրաստակամություն են հայտնել միասին քննարկել Մինսկի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը:

Եվրամիությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել նաև ռուսական «Աերոֆլոտ» և «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունների նկատմամբ։ Ըստ Բրյուսելի՝ այդ կազմակերպությունները մասնակցել են Եվրամիության արևելյան սահմանին միգրացիոն ճգնաժամ հրահրելուն:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Turkish Airlines-ը խոստացել է թույլ չտալ Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին նստել Մինսկ թռչող ինքնաթիռներ։ Լեհաստանի նախագահի գրասենյակի ներկայացուցչի պնդմամբ՝ թուրքական ընկերությունը հաստատել է, որ ինքնաթիռ կընդունեն միայն այդ պետությունների դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող քաղաքացիներին։

  • Կիսվել: