կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքական բանկերը հրաժարվել են սպասարկել ռուսական «Мир» քարտերը

Թուրքական բանկերը հրաժարվել են սպասարկել ռուսական «Мир» քարտերը

Թուրքական խոշորագույն Vakifbank և Halkbank բանկերը ծանուցումներ չեն ստացել «Мир» քարտերի սպասարկման չեղարկման մասին, դրանց օգտագործման խոչընդոտներ չկան, RIA Novosti-ին հայտնել են բանկերում։

Թուրքական Ishbank-ը և Denizbank-ը երկուշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ դադարեցրել են ռուսական «Мир» քարտերի սպասարկումը։ Նրանք նշել են, որ որոշումն ընդունվել է Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների կապակցությամբ։ «Мир» վճարային համակարգի քարտերի ընդունումն ու սպասարկումը արտասահմանյան բանկերում, մասնավորապես՝ թուրքական, կախված կլինի հենց վարկային հաստատությունների դիրքորոշումից, պարզաբանել են «ՌԻԱ Նովոստի»-ին վճարային համակարգի մամուլի ծառայությունում։

«Ծառայության չեղարկման մասին ծանուցումներ չենք ստացել, խնդիրներ չկան»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Vakifbank-ի ներկայացուցիչը։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից քարտի օգտագործման հետ կապված բողոքներ և դիմումներ կան, ներկայացուցիչը պատասխանել է, որ երկուշաբթի առավոտվա դրությամբ բողոքներ չեն գրանցվել։ Իր հերթին, Halkbank-ը «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին հայտնել է, որ ռուսական «Мир» քարտի օգտատերերը, ինչպես նախկինում, կարող են գումարը հանել բանկոմատներից։ «Ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել են բանկում։

  • Կիսվել: