չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թուրքական ԱԹՍ-ը Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածել է լրագրողների մեքենային

Թուրքական ԱԹՍ-ը Սիրիայի հյուսիս-արևելքում հարվածել է լրագրողների մեքենային

Թուրքական անօդաչու թռչող սարքը Սիրիայի հյուսիս-արևելքում հարձակվել է լրագրողների մեքենայի վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Sky News Arabia-ն։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը։ Վարորդը տեղում մահացել է, երկու լրագրող վիրավորվել են և հոսպիտալացվել։ Մեքենայում գտնվող մամուլի աշխատակիցներն աշխատել են JinTV հեռուստաալիքում, որը հաղորդումներ է հեռարձակում կանանց լսարանի համար։

Տուժածների վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։

  • Կիսվել: