երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել

Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունի հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել

Այսօր Թուրքիայի հարավ-արեւելքում՝ Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն երեք թուրք զինծառայող է զոհվել, հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից, տեցեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր երեք զինծառայող զոհվել է ահաբեկիչների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքից Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե շրջանում»,-ասված է Թուրքիաի ՊՆ-ի տարաած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում 2017-ին դեէսկալացիայի գոտի է ստեղծվել։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո 2020 թվականի մարտի 6-ից այնտեղ հրադադարի ռեժիմ է գործում, սակայն ահաբեկիչները պարբերաբար խախտում են հրադադարը:
 

  • Կիսվել: