ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրք-հունական հարաբերություններում դրական տեղաշարժ է դիտվում

Թուրք-հունական հարաբերություններում դրական տեղաշարժ է դիտվում

Թուրքիայի արտագործնախարարությունը հրապարակել է Թուրքիա-Հունաստան հարաբերությունների համատեղ գործողության պլանի դրական օրակարգ 4-րդ ժողովի համատեղ հայտարարությունը, գրում է ermenihaber.am-ը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի փոխարտգորխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Բուրաք Աքչափերը հիշյալ ժողովի շրջանակներում Անկարայում հանդիպել է հույն գործընկեր Կոնստանտինոս Ֆրագկոգիաննիսի հետ:

Հանդիպման օրակարգում տեղ է գտել ձեռնարկատիրության, տուրիզմի, էներգակիրների, տրանսպորտի և հեռահաղորդակցության, կրթության և 25 այլ բնագավառների վերաբերյալ թարմացումներ: Նշվում է, որ որոշ կետերում գրանցվել է գոհացնող առաջընթաց:

«Բանակցությունները շրջանակ են ձևավորել համապատասխան համաձայնագրերը վերջնական տեսքի բերելու համար, որոնք կարող են ստորագրվել հաջորդ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ: Այս ակտիվ և շարունակական գործընթացում ձեռք բերված ուշագրավ առաջընթացի լույսի ներքո էլ կողմերը համաձայնություն են եկել ուսումնասիրել համագործակցության հավելյալ թեմաներ «Դրական օրակարգի» համատեքստում»,- ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: