երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրք երգչուհին 3 տարի կազատազրկվի` կրոնական դպրոցների մասին կատակի համար

Թուրք երգչուհին 3 տարի կազատազրկվի` կրոնական դպրոցների մասին կատակի համար

Թուրք փոփ երգչուհին, ով՝ Թուրքիայի կրոնական դպրոցների մասին կատակելու պատճառով մեղադրվում է «ատելություն եւ թշնամանք հրահրելու» համար, դատարանում հերքել է մեղադրանքը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Երգչուհի-երգահան Գյուլսենին ապրիլին մեղադրել եւ կարճ ժամանակով բանտարկել են՝ համերգի ժամանակ կատակելու համար, քանի որ ասել էր, որ իր երաժիշտներից մեկի «այլասերվածությունը» կապված է կրոնական դպրոց հաճախելու հետ:

46-ամյա երգչուհուն, ում ամբողջական անունը Գյուլսեն Չոլակօղլու է, օգոստոսին տարել է Ստամբուլի իր տնից այն բանից հետո, երբ սոցցանցերում սկսել է շրջանառվել համերգի տեսանյութը եւ կոչ արվել ձերբակալել նրան:

Նա հինգ օր բանտարկվել է, իսկ հետո 15 օր անցկացրել տնային կալանքի տակ՝ հակռակ րան, որ ներողություն է խնդրել կրոնական դպրոցի շրջանավարտներին հասցված վիրավորանքի համար: Այժմ, մեղավոր ճանաչվելու դեպքում, նրան սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում:

Իր ցուցմունքում Գյուլսենն ասել է, որ ծաղրել է «Իմամ» մականունով խմբի անդամին, որը կրոնական դպրոց չի հաճախել:

«Դա ուղղակի կատակ էր երկու մարդկանց միջեւ: Դա հայտարարություն չէր», - ասել է նա:

  • Կիսվել: