ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տուլայի մարզի Կիրեևսկի շրջանում զինամթերքով անօդաչու թռչող սարք է պայթել

Տուլայի մարզի Կիրեևսկի շրջանում զինամթերքով անօդաչու թռչող սարք է պայթել

Տուլայի մարզի Կիրեևսկի շրջանում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ անօդաչու թռչող սարքի անկումը:
 
«Տեղի է ունեցել զինամթերքով անօդաչու թռչող սարքի անկում»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, որ ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով մասամբ վնասվել է երեք բնակելի տուն, 3 մարդ վնասվածքներ է ստացել։
 
 
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Կիևի ռեժիմը հարվածային կատարմամբ Տու-141 «Ստրիժ» անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել է գրոհել ռուսական տարածքը:
 

«РЭБ «Поле-21» համալիրն ազդեցություն է գործել ուկրաինական հարվածային անօդաչուի վրա, որի արդյունքում շարքից հանվել էդրա նավիգացիոն համակարգը«,— ճշտել են ՌԴ ՊՆ-ում:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ արդյունքում ԱԹՍ-ն կորցրել է կողմնորոշումը և ընկել Տուլայի մարզի Կիրեևսկ բնակավայրի շրջանում։

Տուլայի մարզի Կիրեևսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասված տների թիվը հասել է 16-ի, որոնցից 10-ը ՝ առանձնատներ, և 6-ը ՝ բազմաբնակարան: Այս մասին հայտնել է շրջանի կառավարության մամուլի ծառայությունը:

  • Կիսվել: