ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ծալկայի մոտակայքում 2 երկրաշարժ է գրանցվել

Ծալկայի մոտակայքում 2 երկրաշարժ է գրանցվել

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Ծալկայի մոտ, Դմանիսիի մունիցիպալիտետի Սալամալեյքի գյուղի մոտակայքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:39-ին, փոխանցում է Aliq.ge-ն։

Մինչ այդ Ծալկայի մերձակայքում գտնվող Մամիշլար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:20-ին։

  • Կիսվել: