շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թրասի կարծիքով՝ Պուտինը «բարոյական իրավունք չունի» մասնակցելու G20-ի գագաթնաժողովին. Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Թրասի կարծիքով՝ Պուտինը «բարոյական իրավունք չունի» մասնակցելու G20-ի գագաթնաժողովին. Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը կարծում է, որ Ռուսաստանը «բարոյական իրավունք չունի» ներկա լինելու Քսանի խմբի գագաթնաժողովին, քանի դեռ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ֆորին Օֆիսի ղեկավարը հաստատել է G20-ի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրությունը:

G20-ի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին Բալի կղզում: Երեկ Ինդոնեզիայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը նախատեսում են մասնակցել Բալիում նախատեսված G20 գագաթնաժողովին:

  • Կիսվել: