կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թրամփը որոշել է միլիարդատեր Մասադ Բուլոսին նշանակել Մերձավոր Արևելքի հարցով խորհրդական

Թրամփը որոշել է միլիարդատեր Մասադ Բուլոսին նշանակել Մերձավոր Արևելքի հարցով խորհրդական

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարեց, որ մտադիր է լիբանանյան ծագումով ձեռնարկատեր Մասադ Բուլոսին նշանակել Մերձավոր Արևելքի հարցով ավագ խորհրդական։

Նա գրել է Truth Social-ում, որ Բուլոսը «փորձառու իրավաբան է և գործարար աշխարհում հարգված առաջնորդ՝ միջազգային մեծ փորձով»:

«Մասադը լավ գործարար է և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատուն ջատագովը», – հավելել է Թրամփը։

Բուլոսը լիբանանյան ծագումով միլիարդատեր է, ով ղեկավարում է իր ընտանիքի ավտոմոբիլային ընկերությունը՝ SCOA Nigeria-ն:

Ձեռնարկատերն ակտիվորեն աջակցել է Թրամփին նրա նախագահական արշավի ժամանակ, իսկ Բուլոսի որդին՝ Մայքլը, ամուսնացած է Թրամփի կրտսեր դստեր՝ Թիֆանիի հետ։

  • Կիսվել: