կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Թրամփը Մեծ Բրիտանիայի համար վտանգավոր է անվանել Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Թրամփը Մեծ Բրիտանիայի համար վտանգավոր է անվանել Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Մեծ Բրիտանիայի՝ Միացյալ Նահանգների մտերիմ դաշնակցի համար շատ վտանգավոր է Չինաստանի հետ համագործակցելը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ի պատասխան Թրամփի մեկնաբանությունների՝ Դաունինգ սթրիթը հայտարարել է, որ Սպիտակ տունը տեղյակ է Սթարմերի ուղևորության և դրա նպատակների մասին, և նշել է, որ Թրամփը ծրագրել է ապրիլին այցելել Չինաստան:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն օրերս այցելել է Պեկին՝ բանակցություններ վարելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ հարաբերությունները վերականգնելու նպատակով:

Սթարմերը դարձել է առաջին բրիտանացի վարչապետը, որն այցելել է Չինաստան 2018 թվականից հետո: 

  • Կիսվել: