Թրամփը հուսով է՝ Պակիստան-Հնդկաստան հակամարտությունն արագ կավարտվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի ու Պակիստանի միջև հարվածներն ամոթալի է անվանել։ Նա հույս է հայտնել, որ այս հակամարտությունն արագ կավարտվի։
«Դա խայտառակություն է։ Մենք այդ մասին հենց նոր լսեցինք, երբ մուտք գործեցինք Օվալաձև կաբինետ։ Ես կարծում եմ՝ մարդիկ կռահում էին, որ ինչ-որ բան պետք է տեղի ունենա՝ հիմնվելով նախորդող իրադարձությունների վրա։ Հնդկաստանն ու Պակիստանը պայքարել են հարյուրամյակներով»,- ասել է նա։