ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թրամփը համեմատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զենքերը

Թրամփը համեմատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային զենքերը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում աջակիցների հանրահավաքում, ասել է, որ իր շնորհիվ երկիրն ունի աշխարհում ամենահզոր միջուկային ներուժը և սպառնացել է Ռուսաստանին Վաշինգտոնի գործողություններով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դուք գիտեք, որ մենք ունենք միջուկային զենք, որը ես վերակառուցեցի բոլոր զորքերի հետ միասին: Ես չեմ սիրում նույնիսկ խոսել դրա մասին, բայց մենք ունենք ամենահզոր միջուկային ուժը: Անկեղծ ասած, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է խոսի այդ մասին: Բայց, եթե նրանք խոսում են, ուրեմն մեզ պետք է մեկը, ով գիտի տեղին արձագանքել, այլ ոչ թե պարզապես ասել թե՝ կան միջուկային զենքեր»,- ասել է Թրամփը։

  • Կիսվել: