շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Թրամփը և Մասկը լուրջ հակասության մեջ են. BBC

Թրամփը և Մասկը լուրջ հակասության մեջ են. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ զարմացած» և «հիասթափված» է նախկին դաշնակից Իլոն Մասկի քննադատությունից իր բյուջեի կարևոր օրինագծի վերաբերյալ, գրում է BBC-ն։

«Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք։ Չգիտեմ՝ հիմա դրանք այդպիսին կլինեն, թե ոչ»,- հինգշաբթի Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Դա Մասկի հասցեին նախագահի ամենաուղղակի քննադատություն է եղել, քանի որ մոլորակի ամենահարուստ մարդը և մի շարք հանրապետականներ Թրամփի ներքին քաղաքականության հիմնական նախաձեռնություններից մեկը՝ հարկերի և հատկացումների վերաբերյալ «Մեկ մեծ գեղեցիկ օրենքը», անվանել են «գարշելի»։

Ի պատասխան՝ Մասկը, որը Թրամփի նախընտրական քարոզարշավի համար ծախսել է ավելի քան 250 միլիոն դոլար, X սոցիալական ցանցում ավելի կոշտ հայտարարություններ է արել՝ նախագահին մեղադրելով «անշնորհակալ» լինելու համար և հավելել. «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում»։

Թրամփի և Մասկի միջև վեճից հետո միլիարդատիրոջ Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 15%-ով, ինչը վերջին երեք ամսվա ընթացքում ամենամեծ մեկօրյա անկումն է։

Օրինագիծն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնության աջակցությամբ՝ չնայած բոլոր դեմոկրատների և մի քանի հանրապետականի առարկություններին։ Տնտեսագետների գնահատմամբ՝ Թրամփի «մեծ, գեղեցիկ օրենքը» ԱՄՆ բյուջեի պակասուրդը կավելացնի մոտ 600 միլիարդ դոլարով, եթե չփոփոխվի։ Այժմ օրինագիծը Կոնգրեսում է:

  • Կիսվել: