կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Թրամփը դուրս է գալիս Ուկրաինայի բանակցություններից․ New York Times

Թրամփը դուրս է գալիս Ուկրաինայի բանակցություններից․ New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է գալիս ուկրաինական հակամարտության կարգավորումից, գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի աղբյուրները նշել են, որ եվրոպացիների հետ զրույցում ամերիկացի առաջնորդը հասկացրել է, որ չի ավելացնի պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։

«Ես դուրս եմ գալիս կարգավորման գործընթացից», - մեջբերել է աղբյուրը Թրամփի խոսքերը: Նա նշել է, որ դա հաստատել է փոխնախագահ Վենսի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն «ավելի քան պատրաստ է հեռանալ»։

  • Կիսվել: