Թրամփը չի բացառում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։
ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ի անդամակցությունը պահպանելու մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը, մասնավորապես, ասել է. «Եթե նրանք չվճարեն իրենց հաշիվները, ապա իհարկե»:
Նա ընդգծել է, որ դաշնակիցների կողմից ֆինանսական պարտավորությունների կատարումը առանցքային պայման կլինի դաշինքին Վաշինգտոնի շարունակական մասնակցության համար։